плиз помогите срочно!

(ըստ Մ. Խորենացու "Հայոց պատմության")


...Աստվածներից առաջացան հսկաները՝ անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղացան աշտարակաշինության ամբարիշտ միտքը և Բաբելոնում ձեռնարկեցին իրագործելու, որ բարձրանան մինչև երկինք։ Աստվածների ցասումից ահագին մի հողմ փչելով՝ կործանում է աշտարակը և մարդկանցից յուրաքանչյուրին տալիս մյուսներին անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։


Հսկաներից մեկն էլ Հապետոսթյան Հայկն էր՝ անվանի և քաջ իշխանը՝ հաստ աղեղով հզոր նետաձիգ։


Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Նա քաջ և երևելի եղավ հսկաների մեջ, ընդդիմադիր բոլորին, ովքեր ձեռք էին բարձրացնում տիրապեւոելու բոլոր հսկաներին և դյուցազուններին։ Նա համարձակվեց դեմ դուրս գալ Բելի բռնակալությանը այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում, տարածվում էր ողջ Երկրով մեկ։ Այս ժամանակ Բելին պատահմամբ հաջողվեց ողջ երկիրը գրավել։


Հայկը, չկամենալով հնազանդվել նրան, Բաբելոնում իր Արամանյակ որդու ծնվելուց հետո որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, թվով մոտ երեք հարյուր հոգի և իրեն հարած եկվորներով չվեց դեպի Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում։ Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, մի դաշտավայրում, որտեղ սակավաթիվ մարդիկ էին ապրում։ Իրեն հնազանդեցնելով նրանց՝ Հայկն այնտեղ կալվածք և բնակելի տուն է շինում և ժառանգություն տալիս Արամանյակի որդի Կադմոսին։ Իսկ ինքը մնացած մարդկանցով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք և գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում ու այդ լեռնադաշտի անունը կոչում է Հարք։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։


***


Տիտանյան Բելը բոլորի վրա հաստատում է իր թագավորություն, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկում է հյուսիսի կողմը՝ Հայկի մոտ, որ նա հնազանդվի և խաղաղությամբ ապրի։ "Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, — ասում է, — սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով՝ խաղաղ ապրիր՝ որտեղ որ կհաճես իմ երկրում բնակության տեղ ընտրել"։ Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում՝ խստությամբ պատասխանելով։


Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում, մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս՝ Արարադի երկիրը։


Հանդուգն ու անճոռնի ամբոխի զորությամբ, ինչպես մի հեղեղ, որ զառիվայրից ներքև է վիժում, նա շտապում էր հասնեք Հայկի բնակության սահմանները։ Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան՝ խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, շտապ հավաքում է իր որդիներին և թոռներին, քաջ և աղեղնավոր մարդկանց, շատ նվազ թվով և ուրիշ մարդկանց, որ ձեռքի տակ ուներ, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերն աղի են և մանր ձկներ են պարունակում։ Եվ իր զորքին ասում է. "Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կա՛մ մեռնենք, և մեր ցեղը Բելի ծառայության տակ ընկնի, կա մ մեո| մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք"։


— Եվ դեպի առաջ անցնելով՝ հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում, բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով՝ տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան վազվզում էր երկրի երեսի վրա, իսկ ինքը՝ Բելը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում, մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել։


Հայկը, տեսնելով պինդ սպառազինված Տիտանյանին և նրա աջ և ձախ կողմերի ընտիր մարդկանց, Արամանյակին երկու եղբայրներով կանգնեցրեց աջ կողմը, Կադմոսին իր երկու ուրիշ որդւներով՝ ձախ կողմը, որովհետև աղեղ և սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին, ինքը կանգնեց առջևից և մյուս բազմությունը կանգնեցրեց իր հետևում, դասավորեց մոտավորապես եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց։


Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով։ Այնտեղ երկու կողմից բազմաթիվ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում ընկնում էին գետին, և կռիվն անորոշ էր մնում՝ երկու կողմերն էլ անպարտելի էին մնում։


Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի։ Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է (լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը, շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է (խրվում. այս կերպով ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում է։ Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով՝ փախչում է։ ճակատամարտի տեղը Հայկը շենացնում, դարձնում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այդպես մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։




Մովսես Խորենացի

переведите этот текст пж!
если что это армянский
Please enter comments
Please enter your name.
Please enter the correct email address.
You must agree before submitting.

Answers & Comments


Copyright © 2024 SCHOLAR.TIPS - All rights reserved.